Բաժին. Տնտեսական

ԵՄ – ՎՐԱՍՏԱՆ. ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ

Եվրամիությունը մեկնարկում է Վրաստանի և Մոլդովայի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նոր փուլ: Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ` Վրաստանը և Մոլդովան հաջողությամբ իրականացրել են եվրոպական ներքին շուկայի հետ ազատ համագործակցելու համար անհրաժեշտ բարեփոխումները, և այս երկրների հետ խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն արդեն մուտք են գործում նոր փուլ:

Նշենք, որ Վրաստանի և Մոլդովայի համար Եվրամիությունը հանդիասնում է հիմնական առևտրային գործընկեր: Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարության համաձայն` 2010 թվականի արդյունքներով ԵՄ-ի հետ Վրաստանի և Մոլդովայի  առևտրաշրջանառությունը կազմել է համապատասխանաբար 1,7 և 2,1 մլրդ եվրո:

Share