Բաժին. Տնտեսական

ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ

2012 թվականին հումքային ապրանքների համաշխարհային գները կարող են գրանցել զգալի անկում: Նման կանխատեսում են ներկայացրել գերմանական Deutsche Bank-ի վերլուծաբաններն` ընդգծելով, որ հումքային շուկաներում գների անկումն առավելապես պայմանավորված կլինի եվրոպական պարտքային ճգնաժամով: Ինչպես նշվում է բանկի զեկույցում` առկա պարտքային բեռի կրճատման նպաատկով եվրոպական բանկերի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը կարող է հումքային ապրանքների շուկաներում գների նոր անկումային դրսևորումների առաջացման պատճառ դառնալ:  Նշենք, որ ներկայումս եվրոպական 5 խոշոր ֆինանսական կառույցներ ապահովում են ապրանքահումքային հարթակների ֆինանսավորման ընդհանուր ծավալի շուրջ 75%-ը:

Standard & Poor’s GSCI ինդեքսը, որն իր մեջ ներառում է 24 տեսակի մետաղների, հումքային ապրանքների ու գյուղատնտեսական արտադրանքների գներն, ընթացիկ տարում գրանցել է 11% աճ: Ճգնաժամային 2008 թվականին այս ինդեքսի անկումը կազմել էր 43%:

Share