Բաժին. Տնտեսական

EFSF-Ը ԿԹՈՂԱՐԿԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

Տնտեսական կայունացման եվոպական հիմնադրամը (EFSF) հայտարարել է կարճաժամկետ` երեք, վեց և տասներկու ամիս մարման ժամկետով պարտատոսմերի թողարկման ծրագրի մեկնարկի մասին: Նախատեսվում է, որ պարտատոմսերի աճուրդը տեղի կունենա մինչև 2011 թվականի ավարտը: Վերջինիս կարող են մասնակցել հիմնադրամին անդամակցող 47 միջազգային ֆինանսական ինտստիտուտները:

Նշենք, որ EFSF-ը հիմնադրվել է 2010 թվականին՝ Իռլանդիային և Պորտուգալիային ֆինանսական օգնություն տրամադրելու համար միջոցներ ներգրավելու համար: Հետագայում, եվրոպական պարտքային ճգնաժամի առավել խորացումը կանխելու նապատակով բրյուսելյան վերջին համաժողովի ընթացքում որոշվել էր EFSF-ի միջոցները 440 մլրդ եվրոյից հասցնել 1 տրիլիոն եվրոյի:

Share