Բաժին. Տնտեսական

KIA MOTORS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 18,7% ԱՃ

Հարավկորեական ավտոարտադրող Kia Motors ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին 11 ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության  հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Kia Motors-ի  վաճառքի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 18,7%-ով և կազմել 2,264 մլն ավտոմեքենա:

Հաշվետու ժամանակահատվածում միայն Հյուսիսային Ամերիկայում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 33,8%-ով, Եվրոպայում գրանցվել է վաճառքի ծավալների 22,5% աճ Չինաստանում` 29,2% աճ, իսկ Կորեայում`2% աճ:

Kia Motors-ը հիմնադրվել է 1944 թվականին: Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի ութ երկրում, որտեղ աշխատողների թիվը գերազանցում է 40 հազարը:

Share