Տնտեսական

ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացրած մի քանի արտադրողի նկատմամբ

«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացնելու առնչությամբ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:

Մասնավորապես լաբորատոր փորձաքննության արդյունքում բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 18% յուղայնությամբ «Թթվասեր Դասական» անվանումով, «ԱՊԳ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 15% յուղայնությամբ «Թթվասեր» անվանումով և «Արզնի Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ «Սերով Թթվասեր» անվանումով ապրանքատեսակներում, ինչն առերևույթ չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով «թթվասեր» ապրանքին ներկայացվող պահանջներին: Այսինքն՝ բուսական յուղի առկայության պայմաններում հիշյալ կանոնակարգի իմաստով ապրանքը չի կարող ներկայացվել որպես թթվասեր:

Որոշումներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումներով

https://ef.competition.am/…/904D2B72-6D8C-457C…/download

https://ef.competition.am/…/A7604949-ADDC-4F9D…/download

https://ef.competition.am/…/34A45A16-9AF1-41A9…/download

Share