Տնտեսական

Equinox էներգետիկ ընկերությունը նախազգուշացրել է 2023 թվականին Եվրոպայում գազի դեֆիցիտի մասին

Նորվեգիայի խոշորագույն Equinox էներգետիկ ընկերության ղեկավար Անդերս Օպդալը հայտարարել է, որ 2023 թվականին եվրոպական շուկայում գազի դեֆիցիտը կպահպանվի։ Այս մասին նա պատմել Է Bloomberg-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ ԵՄ-ն կարող է փրկվել էներգետիկ ճգնաժամից անոմալ տաք ձմռան շնորհիվ։ Ամբողջ տարածաշրջանում մինչև հունվարի վերջ տաք եղանակը կպահպանվի: Այսպիսով, հունվարի առաջին կեսը կարող է դառնալ վերջին տասնամյակների ամենատաք ձմեռներից։

Share