Բաժին. Տնտեսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԲԱԹՈՒՄԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄՈՏ 1,4 ՄԼՆ ՏՈՆՆԱ ԲԵՌ

2011 թվականի առաջին ինն ամիսներին Բաթումի նավահանգստով տեղափոխվել է 1 401 523 տոննա բեռ, որը 305 251 տոննայով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Այս մասին հաղորդում են վրացական պաշտոնական աղբյուրները:

Կանխատեսվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով նավահանգստով տեղափոխվող բեռների ծավալը կկազմի 1 464 000 տոննա:

Share