Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ը ԿՐՃԱՏԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԵՔ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ

Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունն իջեցրել է ֆրանսիական BNP Paribas, Societe Generale և Credit Agricole բանկերի վարկանիշները: Գործակալության հայտարարության համաձայն` նման քայլը հիմնականում պայմանավորված է ֆինանսական միջոցների ներգրավման հետ կապված խնդիրներով, ինչպես նաև Եվրագոտու պարտքային ճգնաժամով, որն անմիջական ազդեցություն է ունեցել ֆրանսիական բանկերի գործունեության վրա:

Share