Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ը ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՆԱՎԹԻ ԳՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը վերանայել և արդյունքում բարձրացրել է WTI (Light Sweet Crude Oil)  և Brent տեսակի նավթի  գների կանխատեսումները 2012 թվականի համար: Նոր կանխատեսման համաձայն` հաջորդ տարի Brent-ի գինը կկազմի 95 ԱՄՆ դոլար/բարել, իսկ WTI-ի գինը` 90 ԱՄՆ դոլար/բարել: Նշենք, որ գործակալության նախորդ կանատեսման համաձայն` 2012 թվականին WTI տեսակի նավթի գինը պետք է կազմեր 80 ԱՄՆ դոլար/բարել, իսկ Brent-ինը` 90 ԱՄՆ դոլար/բարել:

Share