Տնտեսական

Մասնավոր ավիաչվերթների համաշխարհային պահանջարկը 14%-ով աճել է

2022 թ.-ին աշխարհում մասնավոր ավիաչվերթների պահանջարկը մինչհամավարակային մակարդակի համեմատությամբ աճել է 14%-ով՝ չնայած կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո առևտրային չվերթների մեծ մասը վերսկսվել է։ Իսկ 2021 թ.-ի համեմատությամբ մասնավոր ավիաչվերթների պահանջարկն աճել է 10 %-ով:

WingX ավիացիոն տվյալների մշակմամբ զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Քուն հայտնել է, որ մասնավոր ինքնաթիռների պահանջարկը վերջին երկու տարիների ընթացքում «ռեկորդային է»:

Այսպես, 2022 թ.-ի հունվարից մինչև նոյեմբեր ավելի քան 3,5 միլիոն մարդ Է մասնավոր չվերթներ ամրագրել, ինչը 500 հազարով ավելի է, քան 2019 թ.-ին։

Փորձագետները կարծում են, որ նման թռիչքների պահանջարկը սկսել է աճել 2020 թ.-ին COVID-19-ի համաճարակն սկսվելուց հետո, երբ ավիաընկերությունների հարուստ հաճախորդները ձգտում էին խուսափել մարդկանց կուտակումներից և կորոնավիրուսի պատճառով օդանավակայաններում մտցված սահմանափակումներից։ Մասնավոր չվերթների պահանջարկը մեծ է մնում՝ չնայած գների բարձրացմանը և մասնավոր ինքնաթիռների կողմից ածխաթթու գազի արտանետումների ավելի մեծ քանակին:

Share