Բաժին. Տնտեսական

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2022թ. հունվար-նոյեմբերին կազմել է 12.489 մլրդ դոլար, առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 12.489 մլրդ դոլար, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 5.047 մլրդ դոլարով կամ 67.83%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 4.43 մլրդ դոլար։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 69.61%-ով կամ 1.818 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1,571 մլրդ դոլար, աճ՝ 40.55%։ Եռյակը եզրափակում է Իրանը՝ 638.44 մլն դոլար, աճ՝ 43.96%։

Չորրորդ հորիզոնականում ԱՄԷ-ն է՝ 533.94 մլն դոլար, աճ 426.85%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան՝ 454.86 մլն դոլար, աճ՝ 122.47%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 392.45 մլն դոլար, աճ՝ 116.41%։ Յոթերորդը Իտալիան է՝ 303.08 մլն դոլար, աճ՝ 15.40%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 270.08 մլն դոլար, աճ՝ 57.23%։ Իններորդը Շվեյցարիան է՝ 267.78 մլն դոլար, անկում՝ 17.94%։ Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 239.70 մլն դոլար, աճ՝ 18.50%։

Ինչ կայանում է երկրների խմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 83.06%-ով և կազմել 4.781 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 4.64 մլրդ դոլար, աճ՝ 91.14%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 40.48%-ով և կազմել 2.023 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 67.71%-ով և կազմել 5.685 մլրդ դոլար։

Share