Բաժին. Տնտեսական

ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում ոսկու գինը շարունակել է աճել և շաբաթվա հինգ առևտրային շրջանների արդյունքում աճելով 2,0%-ով` կազմել 1710,62 ԱՄՆ դոլար/ունցիա: FOREX CLUB-ի վերլուծաբանների կարծիքով` մոտակա ժամանակահատվածում ոսկու գնանշումները պայմանավորված կլինեն Եվրոպայի և ԱՄՆ-ի մակրոտնտեսական ցուցանիշներով:

Միևնույն ժամանակ, ֆյուչերսների շուկայում գրանցվել է պղնձի գնանշումների անկում: Նախորդ մեկ շաբաթվա արդյունքում պղնձի գինը կրճատվել է 0,45%-ով և կազմել 3,5535 ԱՄՆ դոլար/ֆունտ: Վերջինիս նպաստել է Լոնդոնի մետաղների բորսայում կարմիր մետաղի պահուստների կրճատումը:

Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի գինը կտատանվի 3,36–3,65 ԱՄՆ դոլար/ֆունտ-ի սահմաններում:

Share