Մոլդովան սպառում է գազի պաշարը, որը պահում է Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Մոլդովայի «Էներգոկոմ» պետական ձեռնարկության ղեկավար Վիկտոր Բինզարի հայտարարությունը:
Ըստ Բինզարի, դեկտեմբերի վերջին Մոլդովան ուներ մոտ 250 միլիոն խորանարդ մետր գազ Ուկրաինայում գտնվող պահուստներում:
«Հենց Ուկրաինայից է Մոլդովայի աջափնյա հատվածն այժմ ներմուծում գազը, որը մենք ձեռք ենք բերել եվրոպացի թրեյդերներից»,- ասել է նա: