Բաժին. Տնտեսական

OPEC-Ի ՆՈՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Նավթ արդյունահանող երկրների OPEC կազմակերպությունը վերանայել է, սակայն արդյունքում չի փոփոխել 2011-2012 թվականների նավթի համաշխարհային պահանջարկի ցուցանիշների կանխատեսվող մակարդակը: Այսպես, ըստ նոր կանխատեսումների` 2011 թվականի արդյունքներով նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի 87,81 մլն բարել, 2012 թվականին` 89,01 մլն  բարել: Միևնույն ժամանակ, սպասվում է, որ 2011 թվականի արդյունքներով նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 30 մլն /բարել, իսկ 2012 թվականին`  30,1 մլն/բարել նավթ:

OPEC-ի վերլուծաբանների կանխատեսման համաձայն` 2011 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,6%:

Նշենք, որ ОPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան:

Share