Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԻՌԼԱՆԴԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 3,9 ՄԼՐԴ ԵՎՐՈ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Իռլանդիային հերթական վարկային տրանշի տրամադրման ծրագիրը:  Ծրագրի շրջանակներում ԱՄՀ-ն Իռլանդիային կտրամադրի 3,9 մլրդ եվրո ֆինասնական օգնություն: Նշենք, որ տրանշի ընդհանուր ծավալը կազմում է 8,5 մլրդ եվրո, որից 4 մլրդ եվրոն կտրամադրի Տնտեսական կայունացման եվրոպական հիմնադրամը, 3,5 մլրդը` ԱՄՀ-ն, իսկ 500 մլն եվրոն կտրամադրի Մեծ Բրիտանիան: Հիշեցնենք, որ Իռլանդիան ֆինսնական օգնություն ստանալու խնդրանքով ԱՄՀ-ին և ԵՄ-ին դիմել էր նախորդ տարվա նոյեմբեր ամսին:

Share