Բաժին. Տնտեսական

ԲՈՒՀ-ԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 60 ՄԼՆ ԴՐԱՄ

Այսօր հրավիրված նիստի շրջանակներում ՀՀ գործադիրը 2011թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որին համապատասխան էլ` բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը տրամադրվել է 60 մլն դրամ։

Կառավարության պարզաբանմամբ` կրթաթոշակ է նշանակվելու այն ուսանողներին, ովքեր չեն ընդգրկվել անվճար ուսուցման համակարգում, սակայն ունեն բարձր առաջադիմություն և ցուցաբերել են հասարակական ակտիվություն։ 

«Սա մեր սոցիալական օժանդակության փաթեթի մեջ մտնող կարևոր միջոցառումներից է, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Առաջին հերթին, շուրջ 600 ուսանողներ են ընտրվում, որոնք սոցիալապես անապահով ընտանիքներից են և ուսման վարձի վճարման խնդիր ունեն։ Երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է բավական թափանցիկ գործընթաց, որտեղ հենց ուսանողներն են կատարում ընտրություն և վերահսկում, որ տրամադրվող միջոցները հասցեատիրոջը հասնեն։ Մենք դրական ազդակներ ենք ստացել այս ծրագրի վերաբերյալ, և կարծում եմ, որ ճիշտ կլինի շարունակել այն»։ 

Share