Տնտեսական

Ռուսաստանի քաղաքացիները Թուրքիայում անշարժ գույքի ձեռքբերման առաջատարն են

Ռուսաստանի քաղաքացիներն առաջին տեղում են Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերածների վիճակագրությամբ: Նրանք գնել են ավելի քան 16 հազար միավոր անշարժ գույք:

Եթե ՌԴ քաղաքացիները 2022-ին 16312 անշարժ գույք են գնել, ապա Իրանի քաղաքացիները գնել են 8223 բնակարան: Վիճակագրության համաձայն՝ երրոդը Իրաքի քաղաքացիներն են, որոնք Թուրքիայում ձեռք են բերել 6241 միավոր անշարժ գույք:

2022-ին Թուրքիայում օտարերկրացիների կողմից գնվել է ընդհանուր առմամբ 67490 բնակարան: Այս ցուցանիշը 15,2%-ով գերազանցում է 2021-ի վիճակագրությունը:

Անշարժ գույքի ձեռքբերման առումով օտարերկրացիները նախընտրում են Ստամբուլը, Անթալիան և Մերսինում (Կիլիկիա), որտեղ կառուցվում է առաջին թուրքական ԱԷԿ-ը:

Share