Բաժին. Տնտեսական

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՀՈՆԿՈՆԳԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՋՈՆԻ ՀՈՆԻ ՄԱՍՆԱԿՑՈԹՅԱՄԲ

Դեկտեմբերի 15-17-ը Հայաստանում է գտնվում Հոնկոնգի գործարար և ընկերությունների համաշխարհային խմբի  (The Global Group companies) նախագահ Ջոնի Հոնը: Վերջինիս ուղեկցում են Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը և Ընկերությունների համաշխարհային խմբի փոխնախագահ Քիթ Բենեթը: Պատվիրակությունը ցանկություն էր հայտնել ծանոթանալու ՀՀ ներդրումային դաշտին և Հայաստանի տնտեսության հետևյալ ոլորտներին` հանքարդյունաբերություն, բանկային և հեռահաղորդակցություն:

Այս առիթով Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր գործարար հանդիպում, որտեղ պատվիրակությանը առիթ ընձեռվեց հանդիպել համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Բանկերի միության նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը, Էներգետիկայի և Բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Կարեն Ղահրամանյանը, Ընդերքի տրամադրման գործակալության պետ պարոն Կորյուն Հակոբյանը և Օրանժ Արմենիայի մարկետինգի տնօրեն պարոն Արամ Մկրտչյանը:

Զարգացման հայկական գործակալություն Հասարակայնության հետ կապերի բաժի փոխանցմամբ` կողմերը քննարկել են ոլորտների ներդրումային հնարավորությունները և գիտահետազոտական համատեղ ծրագրերը: Ներկայացվել է Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն և հյուրերին տրամադրվել են Հայաստանի տնտեսական ոլորտների վերաբերյալ տեղեկատվական փաթեթներ:

Share