Բաժին. Տնտեսական

Ասիական զարգացման բանկի տարեկան ժողովը կանցկացվի Վրաստանում

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարեկան ժողովը կանցկացվի Վրաստանում 2024 թվականի մայիսի 2-ից մայիսի 5-ը։

«2024 թվականի մայիսի 2-5-ը Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան ժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ստեղծել կառավարական հանձնաժողով»,- ասված է օրենսդրական տեղեկագրում:

Կառավարական հանձնաժողովը կգլխավորի Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։ Նրա կազմում կլինեն նաև փոխվարչապետները, ԱԳ նախարարը, արդարադատության նախարարը, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը, ՆԳ նախարարն ու ԱԶԲ-ի տարածաշրջանային տնօրենը:

Ասիական զարգացման բանկի ֆորումը նախատեսվում էր անցկացնել Վրաստանում 2021 թվականին, սակայն միջոցառումը չկայացավ կորոնավիրուսի պատճառով։

Share