Տնտեսական

Էմանուել Մակրոն. Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպան աննախադեպ ճգնաժամ է ապրում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրոպան ճգնաժամ է ապրում։

«Կա աննախադեպ ճգնաժամ, քանի որ պատերազմը վերադառնում է մայրցամաք: Տնտեսական մոդելի վրա սա ուղղակի և անուղղակի մեծ ազդեցություն է ունենում», – ասել է Մակրոնը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ եվրոպական ժողովրդավարական երկրները տառապում են ճգնաժամից և մատնվել են «մի տեսակ հոգնածության, կոլեկտիվ ուղենիշերի կորուստ ունեն»։

«Կարծում եմ՝ մենք պետք է վերականգնենք վերահսկողությունն աշխարհում», – հավելել է Մակրոնը։

Share