Բաժին. Տնտեսական

RTSI-MICEX ՄԻԱՎՈՐՎԱԾ ԲՈՐՍԱՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսական RTSI-MICEX (РТС – ММВБ) «միավորված» բորսան այսօր` դեկտեմբերի 19-ին, մեկնարկել է իր գործունեությունը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` «միավորված» բորսայում առևտուրն իրականացվում է երեք հարթակներում:

Հիշեցնենք, որ RTSI և MICEX բորսաները միավորվելու մտադրության մասին հայտարարել էին 2011 թվականի սկզբին: Այս բորսաների միաձուլման արդյունքում կազմավորված նոր բորսայական կառույցի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Ժակ տեր-Մկրտչյանը` ռուսական ներդրումային «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի նախկին գործադիր տնօրենը:

Ըստ վերլուծաբանների գնահատականների` «միաձուլված» նոր բորսայի շուկայական արժեքը կազմում է 5-7 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ բորսաների միաձուլմանն ակտիվորեն աջակցել են պետական պաշտոնյաները, որոնք մտադիր են Մոսկվան վերածել տարածաշրջանային ֆիանասական կենտրոնի:

Share