Բաժին. Տնտեսական

SAAB-Ը ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԴԱՏԱՐԱՆ

Նիդերլանդական Swedish Automobile N.V. (SWAN) ընկերությունը, որը հանդիսանում է շվեդական Saab ապրանքանիշի սեփականատերը, սնանակացման հայտ է ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ շվեդական ավտոարտադրող Saab ընկերությունը դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր, որ միջոցներ չունի իր աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու համար: Ավելի ուշ ընկերությունը հայտարարել էր, որ չի կարող վճարել նաև կերդիտորական պարտքերը:

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով շվեդական ավտոարտադրող Saab ընկերության զուտ վնասը կազմել է 224 մլն եվրո:

Share