Տնտեսական

Ռուսաստանից Չինաստան գազամուղի մատակարարումները 2022 թվականին աճել են

Ռուսական խողովակաշարով Չինաստան գազամատակարարումների արժեքը 2022 թվականին կազմել է 3,98 միլիարդ դոլար:

Չինաստանի մաքսային գլխավոր վարչության առցանց համակարգում նշված էներգակիրի ներմուծման ֆիզիկական ծավալը 2022 թվականին, ի տարբերություն նախորդ տարիների, չի նշվում։

Միայն դեկտեմբերին գազամատակարարումը 434,38 մլն դոլար է կազմել՝ նոյեմբերի համեմատ նվազելով 3,3%-ով։

Ինչպես հայտնել են գերատեսչությունից, Չինաստանին գազատարով գազ վաճառող պետությունների թվում Թուրքմենստանը շարունակում է մնալ առաջատար: 12 ամսվա ընթացքում Թուրքմենստանից Չինաստան մատակարարումները կազմել են 10,25 մլրդ դոլար (աճը՝ 51%)։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Մյանման (աճը՝ 1,3%), Ղազախստանը (անկումը՝ 4%) և Ուզբեկստանը (աճը՝ մոտ 33,9%)։

Share