Տնտեսական

ԵՀ փոխնախագահ. Եվրոպան կարող է խուսափել ռեցեսիայից

Եվրոպայում տնտեսական աճն ավելի է, քան նախկինում սպասվում էր: Եվրոպան կարող է այս տարի խուսափել ռեցեսիայից։ Նման գնահատական ​​է տվել Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալը:

«Մենք դժվար ժամանակ ենք ապրում: Էներգակիրների գները բարձր են, մի կողմից էլ գնաճը: Վերջին ամիսներին մենք տեսանք որոշ դրական նշաններ: Տնտեսական աճը կանխատեսվածը գերազանցում է, և մենք, ամենայն հավանականությամբ, կխուսափենք ռեցեսիայից»,- իտալական La Stampa թերթին ասել է ԵՀ ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

Դոմբրովսկիսի կարծիքով՝ «ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը» ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումն է։

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամից հայտնել էին, որ ընթացիկ տարին բարդ կլինի համաշխարհային տնտեսության մեծ մասի համար, ԵՄ երկրների կեսը ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ռեցեսիա կունենա:

Share