Բաժին. Տնտեսական

FIVE TO FIVE. IBM-Ի ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Ամերիկյան IBM ընկերությունը հրապարակել է իր նոր Five To Five կանխատեսումները, որոնք վերաբերում են առաջիկա 5 տարիների ընթացքում սպասվելիք 5 ամենակարևոր նորարարություններին: Այսպես, IBM-ի առաջին կանխատեսումը վերաբերում է կանաչ տեխնոլոգիաներին: Կանխատեսման համաձայն` մոտական հինգ տարիների ընթացքում ոլորտի շրջանակաները զգալիորեն կընդլավեն, որի արդյունքում որպես էներգիայի արտադրության աղբյուր կարող են հանդիսանալ, օրինակ, մարդու շարժումները: Հաջորդ սպասվելիք նվաճումը վերաբերում է կիբերանվտանգությանը. IBM նշում է, որ մինչև 2016 թվականը գաղտնագրերի կարիք այլևս չի զգացվի. դրանց փոխարինելու կգան ձայնային ազդանշաններն ու մատնահետքերը:

Կանխատեսվող երրորդ նորարությունը վերաբերում է մարդու ուղեղի և համակարգիչ «անմիջական կապին», իսկ չորրորդ նորարարությունը` բջջային և թվային սարքավորումների կիրառման ոլորտների ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա լուծել տարածության և ժամանակի անբավարության խնդիրը: Հինգերորդ և վերջին սպասվող նորարարությունը վերաբերում է վերլուծական տեխնալոգիաների ներդրմանը, որի արդյունքում մարդը կարող է ստանալ միայն իրեն հետաքրքիր և անհրաժեշտ տեղեկատվությունը:

Share