Բաժին. Տնտեսական

ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ

Նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով համաշխարհային շուկայում գրանցվել է ոսկու գնի անկում: Այսպես, նախորդ շաբաթ կայացած հինգ առևտրային շրջանների արդյունքում ոսկու գինը նվազել է 0,24%-ով և կազմել 1593,27 ԱՄՆ դոլար: FOREX CLUB-ի վերլուծաբանների կարծիքով` մոտակա ժամանակահատվածում ոսկու գնանշումները կպայմանավորվեն ԱՄՆ-ի և Եվրագոտու մակրոտնտեսական ցուցանիշներով: Արդյունքում, սպասվում է, որ ոսկու գնանշումները կտատանվեն 1588,0–1608,0 ԱՄՆ դոլար/ունցիայի սահմաններում:

Share