Տնտեսական

Նախարարն առաջին կիսամյակում Իտալիայում տնտեսական դժվարություններ է կանխատեսել

2023 թվականի առաջին կիսամյակում Իտալիան մի շարք տնտեսական դժվարություններ կունենա՝ ներառյալ գնաճը, իսկ արտադրությունը կսկսի վերականգնվել տարվա երկրորդ կեսին։ Այս կարծիքին է նախարար Ադոլֆո Ուրսոն։

«Այս տարվա առաջին կիսամյակում մենք դեռևս կունենանք բացասական հետևանքներ, հատկապես գնաճի առումով: Գների աճը բացասաբար է անդրադառնում սպառման վրա»,- ասել է նա:

Ավելի վաղ Իտալիայի Կենտրոնական բանկը (Banca d’Italia) վերանայել էր 2023 թվականին ՀՆԱ-ի մասին կանխատեսումը՝ 0,3%-ից մինչև 0,6%։ Միևնույն ժամանակ նշվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից էներգակիրների մատակարարումների ամբողջական դադարեցման սցենարի դեպքում ՀՆԱ-ն կնվազի գրեթե 1%-ով ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի։

Միաժամանակ ակնկալվում է, որ 2023 թվականին գնաճը ներկայիս 9%-ից կնվազի մինչև 6,5%։ Իսկ գնաճի երկու երրորդը բացատրվում է էներգակիրների գներով։

Share