Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Agence France Tresor (AFT) գործակալության փոխանցմամբ` 2012 թվականին Ֆրանսիան նախատեսում է ներգրավել նոր ֆինանսական միջոցներ` թողարկելով 177,9 մլրդ եվրոյի կարճաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսեր: Նման քայլով երկիրը կփորձի պայքարել բյուջեի աճող պակասուրդի դեմ և պահպանել ֆինանսական համակարգի կայունությունը` ընդհանուր ֆինանսական ռիսկերի պայմաններում:

Նշենք, որ 2011 թվականին Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը թողարկել է միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսեր` 208.8 մլրդ եվրո ընդհանուր ավանական արժեքով:

Share