Բաժին. Տնտեսական

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ BEELINE-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 25%-ՈՎ

2011 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Վրաստանում Beeline ընկերության եկամուտներն աճել են 25%-ով: Այս մասին նշել է Վրաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Զակուրաևը` ընդգծելով, որ Վրաստանում Beeline-ը ներկայանում է որպես բջջային կապի կայացած օպերատոր և առկա մրցակցության պայամաններում իրեն դրսևորում որպես հաջողակ ընկերություն: Նշենք, որ ընթացիկ տարում Վրաստանում Beeline-ի բաժանորդների թվաքանակն աճել է 49%-ով:

Share