Տնտեսական

Հրապարակվել է ԱԷԿ-ի գործառնական պատրաստության ճանապարհային քարտեզը

«Նոր բլոկների օգնություն» ոլորտային աշխատանքային խումբը (NUA I-WG) հրապարակել է Գործառնական պատրաստության ճանապարհային քարտեզի նոր տարբերակը (Roadmap to Operational Readiness), որին կարելի է ծանոթանալ այստեղ: Ճանապարհային քարտեզը համապարփակ ուղեցույց է, որը կօգնի նոր միջուկային նախագծերին նախապատրաստվել ատոմակայանների անվտանգ և արդյունավետ շահագործմանը:

Այս աշխատանքային խումբը առևտրային ատոմային էներգետիկայի մարմին է, որը գործում է ԱԷԿ Շահագործող Կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ԱԷԿ ՇԿՀԱ) աջակցությամբ: Դրա կազմում են աշխարհի միջուկային էներգետիկ ընկերությունների ներկայացուիցիչներ՝ ԱԷԿ ՇԿՀԱ-ի, ՄԱԳԱՏԷ-ի և էլեկտրաէներգետիկայի գիտահետազոտական ​​ինստիտուտի (ԱՄՆ) փորձագիտական ​​աջակցությամբ:

Ճանապարհային քարտեզը՝ արդյունաբերության ինտեգրված ուղեցույցների, քաղված դասերի, հաջողված փորձի և ոլորտի ընտրված տեղեկատու նյութերի հավաքածու է: Այն մշակվել է NUA I-WG-ի անդամների հավաքական փորձի և գիտելիքների հիման վրա, որը միավորում է աշխարհի միջուկային գործող կազմակերպություններին և միջազգային միջկառավարական և արդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ճանապարհային քարտեզի նյութերը կիրառելի են ռեակտորային կայանների բոլոր սերունդների և տեսակների համար:

«Սա NUA I-WG-ի աշխատանքի նշանակալի արդյունք է։ Ունենալով 18 երկրներում կառուցվող 53 էներգաբլոկ, ես վստահ եմ, որ ճանապարհային քարտեզը կդառնա տեղեկատու ԱԷԿ-ի նոր օպերատորների բոլոր ղեկավարների համար և կնպաստի ատոմակայանի կառուցումից շահագործման արդյունավետ անցմանը` ծախսերի զգալի խնայողությամբ», – մեկնաբանեց NUA I-WG նախագահ, «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ – բիզնեսի զարգացման գծով տնօրեն Նիկիտա Կոնստանտինովը:

NUA I-WG-ի ճյուղային աշխատանքային խումբը շարունակում է աշխատել մի շարք կարևոր ուղեցույցների վրա, որոնք օգտակար կլինեն ատոմակայանների բոլոր օպերատորների համար ամբողջ աշխարհում: Ոլորտը հրավիրում է բոլոր ատոմային ընկերություններին, որոնք կառուցում են ատոմակայաններ, միանալու իր գործունեությանը։ NUA I-WG-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՇԿՀԱ ԱԷԿ տարածաշրջանային կենտրոններից:

2017-ին ստեղծված «Օգնություն նոր բլոկներին» (NUAWG) ԱԷԿ ՇԿՀԱ աշտանքային խումբը՝ համագործակցության մարմինն է, որն աշխատում է ԱԷԿ ՇԿՀԱ-ի աջակցությամբ և համախմբում է  միջազգային միջկառավարական եւ արդյունաբերական կազմակերպություններում համաշխարհային միջուկային համայնքների ավելի քան 100 մասնակից:

NUA I-WG- ի հիմնական նպատակն է՝ զարգացնել նոր միջուկային կայանքների անվտանգ, արդյունավետ գործառնական ներուժ `ատոմակայանի անվտանգ եւ հուսալի գործողությանը` օգտակար ծրագրերի գործընթացների, ընթացակարգերի և գործիքների մշակման և իրականացման ր շահագործման միջոցով:

ԱԷԿ ՇՀԿԱ – ԱԷԿ Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիան միավորում է աշխարհի բոլոր ատոմակայանների օպերատորներին: Ասոցիացիան նպաստում է շահագործման փորձի փոխանակմանը, որպեսզի իր անդամները կարողանան աշխատել միասին՝ իրենց ատոմակայանների շահագործման անվտանգության և հուսալիության բարձրագույն մակարդակին հասնելու համար:

«Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ՝ Ռուսաստանի ամենամեծ ձեռնարկություններից մեկն է և երկրում միակ ընկերությունը, որն իրականացնում է ատոմակայանների օպերատորի գործառույթներ: Ընկերության հիմնական գործունեությունն է ատոմակայանների միջոցով էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունը, ինչպես նաև միջուկային կայանքների, ճառագայթային աղբյուրների, միջուկային նյութերի եւ ռադիոակտիվ նյութերի պահեստավորման կետերի շահագործումը, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնություն օրենսդրության պահանջներին համապատասխա։ Հաստատությունը ներառում է Ռուսաստանի 11 ատոմակայաններ, որոնք օժտված են նրա մասնաճյուղերի կարգավիճակով, ինչպես նաեւ ձեռնարկություններ, որոնք ապահովում են ընկերության գործունեությունը: Ներկայումս Ռուսաստանում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության շուրջ 20% -ը արտադրվում է Ռուսաստանի ԱԷԿ-ում:

Share