ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-55-Ն ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5․1-ին մասը փոփոխվել է։
Կոմիտեն, հաշվի առնելով Հարկային օրենսգրքի նշված փոփոխությունը, հայտնում է՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ, նրանց ծանուցումներն իրականացվելու են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ըստ որի․
Միաժամանակ, ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Հարկային օրենսգրքի վերոնշյալ փոփոխության համաձայն, հարկ վճարողները չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր) համարվում են պատշաճ ծանուցված՝ Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից։ Նշված փաստաթղթերն ուժի մեջ են մտնում դրանց պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է․
Ֆիզիկական անձանց՝ առավել հաճախ մուտք գործել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայք և ՊԵԿ պաշտոնական կայքի «Անհատական իրավական ակտեր» էջ՝ Կոմիտեի կողմից իրականացված վարչարարության շրջանակում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու և վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտերին (որոշումներին) իրազեկվելու նպատակով։
Հարկ վճարողներին՝ առավել հաճախ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և ծանոթանալ ստացված փաստաթղթերին` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկանալու և հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու, ինչպես նաև գրավոր բացատրություններ և առարկություններ ներկայացնելու նպատակով: