Բաժին. Տնտեսական

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ VOLKSWAGEN-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 22,5% ԱՃ

Գերմանական խոշոր ավտոարտադրող Volkswagen Group ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին 11 ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանաահատվածում ընկերության արտադրության ավտոմեքենաների վաճառքի համաշխարհային ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 22,5%-ով և կազմել 479 հազար  ավտոմեքենա:

Volkswagen Group-ն աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ընկերություններից մեկն է: Ընկերությունը թողարկում է ավտոմեքենաներ հետևյալ հայտնի բրենդներով`  Volkswagen, Audi, Seat, Skoda:

Share