Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱՐԱՐ. «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԷԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ»

Դեկտեմբերի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ամփոփել է անցնող տարին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարն ընդգծել է, որ 2011 թվականին ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են էական դրական տեղաշարժեր։

Ըստ ներկայացված տվյալների`  ճյուղի համախառն արտադրանքն ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին կազմել է 772.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ` համախառն արտադրանքի աճը կազմել է շուրջ 14.0 տոկոս:  

Ընթացիկ տարում, օպերատիվ տվյալներով, ցորենի և գարու հավաքված բերքը կազմել է 392.5 հազ. տոննա` նախորդ տարվա ստացված ամբողջ բերքի 302.0  հազ.տոննայի դիմաց (աճը կազմել է 30.0%):  Ընդ որում, ցորենի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 20.9%-ով, իսկ գարունը` 43.9%-ով: Բերքատվության աճը կազմել է համապատասխանաբար 35% և 29.6%:

Որոշակի աճ է գրանցվել նաև անասնապահական հիմնական մթերքների արտադրության բնագավառում: Մասնավորապես` մսի համախառն արտադրանքը (կենդանի քաշով) տարվա կտրվածքով կկազմի շուրջ 127 հազար տոննա, իսկ կաթինը` 610 հազար տոննա: Ցուցանիշները գերազանցում են նախորդ տարվա մակարդակները համապատասխանաբար 2.2%-ով և 1.5%-ով:

Share