Տնտեսական

ԲԸՏՄ-ն ստուգումներ է իրականացրել և տուգանքներ նշանակել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հունվարի 3-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 62 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 16.490.345 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 2.440.965 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 39 դեպք, որից 30-ով հաշվարկվել է 15.929.370 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 2.391.090 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 17 դեպք, որից 5-ով հաշվարկվել է 560.975 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված թվով 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 17.875 ՀՀ դրամ։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 6 դեպք:
Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմի խախտման մասով ախկինում արձանագրված 1 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 32.000 ՀՀ դրամ։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 580.000 ՀՀ դրամ)։
Նշվածւ ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.187.260 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ

ԲԸՏՄ-ի կողմից նախկինում իրականացված թվով 16 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 25 որոշում՝ 3.140.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 3. 135.273 ՀՀ դրամի չափով։

Share