Տնտեսական

ԵԱՏՄ երկրների միջև առևտուրն աճել է 13%-ով

ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը 2022 թվականի 11 ամիսների ընթացքում աճել է ավելի քան 13%-ով և կազմել մոտ 74 մլրդ դոլար, հայտնում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հիշեցրել է, որ վերջին մեկ տարում ԵԱՏՄ երկրները ճշգրտել են մաքսային և սակագնային կարգավորումները բիզնեսին աջակցելու համար։

«Միության ակտերում կատարվել են 20-ից ավելի փոփոխություններ, որպեսզի նոր և գործող նորմերը լրացուցիչ բեռ չստեղծեն բիզնեսի վրա, համաձայնեցվել են ազգային արժույթներով հաշվարկների զարգացման մոտեցումները, անվտանգ կարգավորումների հիմք է ստեղծվել Եվրասիական «հնգյակի» համար», – ասել է նախարարը:

Share