Բաժին. Տնտեսական

FOREX CLUB. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Անցյալ շաբաթ համաշխարհային շուկայում ոսկին և պղինձը գրանցել են գնանշումների աճ: Վերջին հինգ առևտրային շրջանների արդյունքում ոսկու գինն աճել է 0,64%-ով և կազմել 1607,25 ԱՄՆ դոլար: FOREX CLUB-ի վերլուծաբանների կարծիքով`մոտակա ժամանակահատվածում ոսկու գնանշումները կպայմանավորվեն ԱՄՆ-ի և Եվրոպայի մակրոտնտեսական ցուցանիշներով և կտատանվի 1580,0-1635,0  ԱՄՆ դոլար/ունցիայի սահմաններում:

Միևնույն ժամանակ, պղնձի գինն աճել է 2,75%-ով և կազմել 3,4555 ԱՄՆ դոլար/ֆունտ: Վերջինիս նպաստել են համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ ներդրողների լավատեսական սպասումները, ինչպես նաև Լոնդոնի մետաղների բորսայում կարմիր մետաղի պահուստների կրճատումը: Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի գինը կտատանվի 3,36-3,55 ԱՄՆ դոլար/ֆունտ-ի սահմաններում:

Share