Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

Չինաստանի պետական ներդրումային հիմնադրամը` China Investment Corp.-ն,  իր ներդրումային պորտֆելն ընդլայնելու ու արտերկրում իրականացվող ներդրումային գործունեության շրջանակները մեծացնելու համար երկրի կառավարությունից կստանա լրացուցիչ 50 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում:  Այժմ հիմնադրամի հիմնական կապիտալը գնահատվում է 410 մլրդ ԱՄՆ դոլար, որը գտնվում է տարբեր երկրներում` տարբեր ակտիվների տեսքով: Նշենք, որ 2011 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ Չինաստանի միջազգային պահուստները կազմել են 3,2 տրիլիոն ԱՄՆ դոլար:
Share