Տնտեսական

Bloomberg. Մեծ Բրիտանիան տարեկան 124 միլիարդ դոլար է կորցնում ԵՄ-ից դուրս գալու պատճառով

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) երկրի տնտեսության վրա տարեկան արժենում է 100 միլիարդ ֆունտ (124 միլիարդ դոլար)՝ ներդրումների, աշխատուժի և առևտրային եկամուտների կորստի պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի չափը 2022 թվականի վերջին 4%-ով ավելի կլիներ, եթե երկիրը դուրս չգար ԵՄ-ից։ Թագավորությունը կորցրել է նաև մոտ 370,000 աշխատող ԵՄ անդամ երկրներից:

«Մեծ Բրիտանիան իրեն վնաս հասցրե՞ց, երբ 2016-ին քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին: Մինչ այժմ ապացույցները վկայում են, որ այո», – կարծում են տնտեսագետները:

Share