Բաժին. Տնտեսական

ՈՐՈ ՞ՆՔ ԵՆ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՃ ԱՊԱՀՈՎՈՂ ՃՅՈՒՂԵՐԸ

Այսօր` դեկտեմբերի 27-ին, կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի 2011 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի շրջանակներում ներկայացվել են հիմնական զարգացումներն ու ցուցանիշներն` ըստ ՀՀ տնտեսության ոլորտների:  Այսպես, արդյունաբերության ոլորտում, ըստ հրապարակված տվյալների, մեկ տարվա ընթացքում գրանցվել է 13.5% աճ:  Արդյունքում, 2011 թվականի առաջին 11 ամիսների կտրվածքով հանրապետությունում արտադրվել է ավելի քան 889.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանք:

Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մոտ 160 արդյունաբերական ընկերություններում իրականացված մոնիտորինգի արդյունքում ստացվող օպերատիվ տեղեկատվությանը` այս տարվա ընթացքում ՀՀ արդյունաբերության ոլորտում աճ ապահովող և կայուն տեմպերով զարգացող հիմնական ճյուղերն են եղել հանքագործական արդյունաբերությունը, հիմնային մետաղների արտադրությունը, սննդամթերքի և խմիչքների արտադրությունը,  թեթևարդյունաբերությունը (մանածագործական,  հագուստի արտադրություն),  պատրաստի մետաղե արտադրատեսակների և էլեկտրական սարքավորանքի արտադրությունը:

Share