Բաժին. Տնտեսական

ՊԵԿ-ի հրաձիգները կրկին լավագույնն են

Նվաճել են թիմային գավաթ և անհատական ոսկե մեդալ

Պետական եկամուտների կոմիտեի թիմի հրաձիգները կրկին լավագույնն են․

կոմիտեի թիմը նվաճել է հրաձգության հանրապետական մրցաշարի թիմային գավաթը, ինչպես նաև անհատական առաջին մրցանակը։ Թիմային գավաթի պայքարում Կոմիտեի աշխատակիցները գրանցել են 176 միավոր:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը լավագույններին հանձնեց մրցանակներ:

Անհատական հաշվարկում նույնպես Կոմիտեն արժանացավ պատվավոր մրցանակին։ ՊԵԿ աշխատակից Անի Ղարիբջանյանն աղջիկների մրցույթում ամենադիպուկն էր, բացարձակ ցուցանիշով՝ 44 միավորով, արժանացել է ոսկե մեդալի:

Պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարն անցկացվել է հունվարի 27-29։

Մրցաշարին մասնակցել է 32 պետական կառույցի 174 մասնակից։

ՊԵԿ-ի թիմն անցած մրցաշարում նույնպես նվաճել էր թիմային գավաթը։

 

 

Share