Բաժին. Տնտեսական

ՊԵԿ-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է 10 ՆՈՐԱԲԱՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՎ

Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը տեսչություններում ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումն է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից`Երևանում գործող 6 և մարզերի 3 սպասարկման կենտրոններին արդեն ավելացել է ևս մեկը` Գյումրիի ՏՀՏ սպասարկման կենտրոնը:

Գյումրիի տարածքային հարկային տեսչությունն սպասարկում է Գյումրի քաղաքի, Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջանների շուրջ 3800 գործող հարկ վճարողներին, որոնց մոտ 20 տոկոսն այսօր արդեն հանդիսանում է էլեկտրոնային եղանակով հարկ վճարող:

Հատկանշական է նաև այն փաստը, որ այս նորաբաց կենտրոնները մայրաքաղաքից բացի, բացվում են նաև մարզերում և սպասարկելու են մարզերի հարկ վճարողներին, ինչը էական նշանակություն ունի տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից»:  Բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է «մեկ պատուհանի» սկզբունքով:: Արդյունքում` էապես նվազեցվում է հարկային տեսուչ-հարկատու շփումը:

Սպասարկման կենտրոնի միջոցով է իրականացվում հարկատուների հետ տարվող աշխատանքի մոտ 90 տոկոսը, այդպիսով` շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ հասցվում է նվազագույնի:
 
 
 
 

Share