Բաժին. Տնտեսական

ՈՒԳՈ ՉԱՎԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 2.5 ԱՆԳԱՄ

«Վենեսուելայում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքի արդյունքը դրամական արտահայտությամբ կազմում է 10 հազար ԱՄՆ դոլար»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջինիս կառավարման 13 տարվա ընթացքում երկրի բնակչության թվաքանակը  23 մլն-ից հասել է 30 մլն-ի, իսկ ՀՆԱ-ն աճել  2,5 անգամ:

Նշենք, որ այժմ երկրում գործազրկության մակարդակը կազմում է 6,2 տոկոս, որը երկրի պատմության մեջ  համարվում է «լավագույն» արդյունքը:

Share