Տնտեսական

Օդապարիկի հետ կապված միջադեպը չի խանգարի Ավստրալիայի և Չինաստանի միջև առևտրային բանակցություններին

ԱՄՆ-ի տարածքում չինական օդապարիկի հայտնաբերման հետ կապված իրավիճակը և դրա հետևանքով առաջացած դիվանագիտական ​​լարվածությունը չեն խանգարի Ավստրալիայի առևտրի և զբոսաշրջության նախարարին բանակցություններ վարել Չինաստանի առևտրի նախարարի հետ։

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ մտադիր ենք կայունացնել հարաբերությունները Չինաստանի հետ՝ համագործակցելով այն ոլորտներում, որոնցում հնարավոր է: Առևտրի նախարարների վիրտուալ հանդիպումը ես տեսնում եմ որպես քայլ այդ ուղղությամբ», – ասել է Ավստրալիայի ԱԳ նախարարը:

Երկրի գլխավոր դիվանագետը նշել է, որ առաջիկա բանակցությունների հիմնական թեման կլինի 2020-ին ավստրալական ապրանքների նկատմամբ պաշտոնական Պեկինի կողմից սահմանված առևտրային պատժամիջոցների վերացումը։

Նախարարը չի հստակեցրել բանակցությունների ժամանակացույցը, սակայն հույս է հայտնել, որ ծագած խնդիրները կլուծվեն, ինչը բխում է երկու երկրնեի շահերից:

Share