Բաժին. Տնտեսական

ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 3 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ

Bloomberg գործակալության հրապարակման համաձայն` 2011 թվականին կորպորատիվ պարտատոմսերի թողարկման համաշխարհային ծավալները ևս  գերազանցել են 3 տրիլիոն ԱՄՆ դոլարը: Նշենք, որ 2010 թվականին նշված ցուցանիշը կազմել էր 3,2 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2009 թվականին` 3,91 մլն ԱՄՆ դոլար: Փորձագետների հավաստմամբ` այս տարի կորպորատիվ պարտատոսմերի նկատմամբ գրանցված համեմատական կայուն պահանջարկը վկայում է ներդրողների լավատեսական սպասումների մասին:

Նշենք նաև, որ այս տարի ԱՄՆ-ում և Եվրոպայում գրանցվել է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալների  անկում: Արդյունքում, ցուցանիշն ԱՄՆ-ում  կազմել է 1,11 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ Եվրոպայում` 1,7 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share