Բաժին. Տնտեսական

ՄԱՐԻՈ ՄՈՆՏԻ. «ԻՏԱԼԻԱՆ ԱՅԼԵՎՍ ԿԱՆԳՆԱԾ ՉԷ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ»

«Իտալիան այլևս կանգնած չէ տնտեսական անդունդի եզրին, սակայն ստեղծված այս իրավիճակը ներդրողների ու շուկայի մասնակիցների շրջանում դեռևս ընկալվում է ոչ ճիշտ», – նման կարծիք է հայտնել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին` ընդգծելով, որ Իտալիայի տնտեսության նկատմամբ ներկայումս ձևավորված ոչ արդարացի անվստահության արդյունքում երկրի պետական պարտատոմսների եկամտաբերությունը շարունակում են մնալ «արհեստականորեն» բարձր մակարդակի վրա: Մոնտին նշել է նաև, որ Իտալիային տնտեսությունը կախված է ներքին և համաեվրոպական տնտեսական ինստիտուտների գործունեության արդյունավետությունից:

Նշենք, որ 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ եռամսյակի տվյալների հետ համեմատած, Իտալիայի ՀՆԱ-ն կրճատվել էր 0,2%-ով: Տարեկան կտրվածքով ևս գրանցվել է տնտեսական անկումը:

Share