Բաժին. Տնտեսական

MORGAN STANLEY. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ 2012Թ.-Ի ՀԱՄԱՐ

Ամերիկյան  Morgan Stanley ներդրումային բանկի վերլուծաբանները հրապարակել են 2012 թվականի տնտեսական կանխատեսումների իրենց ամփոփ զեկույցը, համաձայն որի` ընթացիկ տարում ոսկու գինը կշարունակի աճել: Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների` 2012 թվականին կնվազեն նավթի, ինչպես նաև գյուղատնտեսական որոշ արտադրանքների, ալյումինի, նիկելի և ցինկի գները:

Վերլուծաբանների գնահատմամբ` 2012 թվականին Brent տեսակի նավթի միջին գինը կկազմի 100 ԱՄՆ դոլար` մեկ բարելի դիմաց, ալյումինի գինը կկազմի 2300 ԱՄՆ դոլար/տոննա, պղնձի գինը` 8400 ԱՄՆ դոլար/տոննա, նիկելինը` 22 ԱՄՆ դոլար/տոննա, իսկ ոսկու գինը կկազմի 2200 ԱՄՆ դոլար/ունցիա:

Սպասվում է նաև, որ այս նոր տարում գյուղատնտեսական արտադրանքներից բամբակի և եգիպտացորենի գները կնվազեն համապատասխանաբար 20%-ով և 17%-ով:

2011-2012 ֆինանսական տարում Բրազիլիայից, Վիետնամից և Կոլումբիայից սուրճի մատակարարումների ծավալների կրճատման արդյունքում սուրճի գինը կբարձրանա և կկազմի 2,45 ԱՄՆ դոլար/ֆունտ:

Share