Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ «ԿՓՐԿԵՆ» ԶԱՐԳԱՑՈՂ ՇՈՒԿԱՆԵՐԸ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդի պնդմամբ` համաշխարհային ֆինանսական խնդիրների լուծման լավագույն «միջոցը» զարգացող տնտեսություններն են: Ինչպես նշվում է ԱՄՀ տարածած պաշտոնական հայտարարության մեջ` Լագարդն այս կապակցությամբ կոչ է արել զարգացող երկրներին մշակել և իրականացնել ճիշտ և արդյունավետ դրամավարկային քաղաքականություն ու միաժամանակ ապահովել տնտեսական առողջ մրցակցային միջավայր:

ԱՄՀ կառավարիչ-տնօրենի խոսքերով` Եվրագոտւ ներկայիս պարտքային ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է թողնում զարգացող երկրների տնտեսությունների վրա, քանի որ վերջիններս սերտ տնտեսական կապերի մեջ են գտնվում Եվրագոտու անդամ երկրների հետ:

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` այժմ ԱՄՀ-ն նախապատրաստում է Եվրագոտու «փրկությանն» ուղղված հերթական ֆինանսական օգնության ծրագիրը` նպատակ ունենալով կայունության հաստատել Եվրագոտու պարտատոմսերի շուկայում:

Share