Բաժին. Տնտեսական

ԻՍՐԱՅԵԼԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Իսրայելը կավելացնի իր ռազմական ծախսերը: Պաշտոնական հայտարարության համաձայն` 2012 թվականին Իսրայելի ռազմական բյուջեն կավելացվի 6%-ով կամ 779,4 մլն ԱՄՆ դոլարով: Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները` նման որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել Սիրիայի, Իրանի և Թուրքիայի հետ այս երկրի փոխհարաբերությունների վատացումը:

Նշենք, որ Իսրայելի ամենամյա ռազմական բյուջեն կազմում է մոտ 14 մլրդ ԱՄՆ դոլար, որից 3 մլրդ ԱՄՆ դոլարը` որպես ֆինանսական օգնություն, այս երկիրը ստանում է ԱՄՆ-ից:

Share