Բաժին. Տնտեսական

ԱՅԺՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ Է, ՔԱՆ 1862Թ.-ԻՆ

Grocer ամսագիրն ուսումնասիրել է վերջին 150 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում սննդամթերքի գների փոփոխությունների պատճառներն ու ամփոփել արդյունքերը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այժմ այս երկրում սննդամթերքի գները կազմում են 150 տարի առաջ գրանցված գների 1/13-րդը:

Ըստ ուսումնասիրությունների` Մեծ Բրիտանիայում շաբաթական պարենային զամբյուղը կազմում է 145 ԱՄՆ դոլար: Հաշվարկվել է, որ 1862 թվականին նույն պարենային զամբյուղը կարժենար 1940 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, 1862 թվականին յուրաքանչյուր բրիտանացի միջին հաշվով սննդմթերքի վրա ծախսում էր իր սեփական միջոցների մեկ երրորդը, իսկ այժմ այդ ցուցանիշը կազմում է 10%: Ուսումնասիրությունների հեղինակները նման փոփոխությունները բացատրում են արտահանման ծավալների, աշխատավարձերի տասնապատիկ անգամ բարձրացմամբ և գիտատեխնիկական առաջընթացով:

Share