Բաժին. Տնտեսական

ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Անցյալ մեկ շաբաթվա արդյունքներով համաշխարհային շուկայում գրանցվել են ոսկու և պղնձի գնանշումները աճ: Վերջին չորս առևտրային շրջանների արդյունքում ոսկու գինն աճել է 3,32%-ով և կազմել 1616,64 ԱՄՆ դոլար/ունցիա: FOREX CLUB-ի վերլուծաբանների կարծիքով` ոսկու գնանշումների աճը պայմանավորվել է Իրանի և Արևմուտքի երկրների միջև լարվածության սրմամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրագոտու մակրոտնտեսական ցուցանիշներով:

Միևնույն ժամանակ ֆյուչերսների շուկայում պղնձի գինն աճել է 0,02%-ով և կազմել 3,43 ԱՄՆ դոլար: Վերջինիս նպաստել են համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ շուկայի մասնակիցների լավատեսական սպասումները, ինչպես նաև Լոնդոնի մետաղների բորսայում կարմիր մետաղի պահուստների կրճատումը: Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի գինը կտատանվի 3,36–3,55 ԱՄՆ դոլար/ֆունտ-ի սահմաններում:

Share